Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մաքրեք օրգանիզմը մեկ օրում. 168.am

Մաքրեք օրգանիզմը մեկ օրում.  168.am

Յուրաքանչյուր մարդ՝ առողջ, թե հիվանդ, պետք է առնվազն ամիսը մեկ մաքրի օրգանիզմը տոքսիններից: Օրգանիզմը մաքրելու բազմաթիվ միջոցներ կան, բայց այժմ ներկայացնում ենք միայն մեկը, որը հիմնված է խնձորի վրա: Շատ կարևոր է օրգանիզմը մաքրելը, քանի որ անընդհատ անորակ սնունդ ուտելով՝ մենք վնասակար մնացորդներ ենք հավաքում մարսողական ուղիներում, որոնք այնուհետև տարածվում են և վնասում օրգանիզմը: Խնձորի մեջ առկա պեկտինը դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա և մաքրում վնասակար մասնիկներից:

 

Օրգանիզմը մաքրելու օր

 

Նախաճաշ

 

Առավոտյան մեկ բաժակ առանց շաքարի թարմ խնձորի հյութին ավելացնել ½ կիտրոնի հյութ և խմել: Հյութը պետք է խմել ոչ թե միանգամից, այլ՝ կում-կում: Հյութը խմելուց 2-3 ժամ անց ուտել 2 խնձոր՝ կեղևով:

 

Ճաշ

 

Ճաշի ժամին խնձորի կեղևից պատրաստված թեյ խմել՝ 2ճ/գ մեղրով:

Թեյից 1-2 ժամ հետո 2-4 հատ խնձոր ուտել:

Կեսօրին, ևս մեկ բաժակ խնձորի հյութ խմել:

 

Ընթրիք

 

Ընթրիքի համար տաք խնձորի շիլային ավելացնել 2թ/գ մեղր և ուտել: Օրգանիզմը մաքրելու օրը  պետք չէ օգտագործել որևէ այլ տեսակի մթերք կամ ըմպելիք, բացի նշվածներից:

 

Խնձորն ամենահեշտ մարսվող մթերքներից է: Եթե կանոնավոր կերպով  մաքրեք  օրգանիզմն այս միջոցով, կլավացնեք ձեր մարսողական համակարգը: Այս մեթոդը խորհուրդ է տրվում բոլորին՝ առողջ եք, թե՝ հիվանդ, քանի որ այն մաքրում և կարգավորում է մարսողությունը, արյունը և ամբողջ օրգանիզմը: Այն նաև օգտակար է ռևմատիզմի, արթրիտի դեպքում, ինչպես նաև՝ լյարդի և երիկամների խնդիրների, խցանված արյան անոթների, արյունը ճարպերից մաքրելու համար: Խնձորի այս մեթոդը դրական ազդեցություն կունենա նյարդային համակարգի վրա, և, որ ամենակարևորն է,  այն լավացնում է նյութափոխանակությունը և օգնում է ազատվել ավելորդ քաշից:

 

Այս մեթոդը հրաշալի կանխարգելիչ և հականեխիչ միջոց է,  և եթե այս մեթոդը փորձարկել յուրաքանչյուր 7-10 օրը մեկ անգամ, առավել լավ արդյունքի կհասնեք: Կարևոր է իմանալ, որ խնձորն ուտելիս պարտադիր պետք է լավ ծամել այն: 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. wopoint.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ